Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ է։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել հրամանագիրը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ»,– ասվում է հրամանագրում։
Ավելի վաղ մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակ էին տարածեել՝ անթույլատրելի համարելով Մնացական Մարտիրոսյանին Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելը, քանի որ վերջինս «ոչ բարեվարք դատավոր է»։