AM
1 February 2023 - 14:25 AMT

Ադրբեջանի փոխանցած զինծառայողի մարմինը նույնականացվել է

Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հունվարի 27-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էր համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է: