AM
26 June 2002 - 14:15 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼԸ, ԳՏՆՈՒՄ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Հայաստանի առեւտրա-տնտեսական կապերի ակտիվացման համար ինչպես Իտալիայի, այնպես էլ այլ երկրների հետ հիմնական խոչնդոտ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի չկարգավորված լինելը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Իտալիայի Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան: Դեսպանի խոսքերով, դե-յուրե Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս գտնվում են պատերազմական վիճակում եւ դա չի կարող հաշվի չառնվել արտասահմանյան ներդնողների կողմից: Հաղորդակցության ուղիների շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից էապես սահմանափակում է Հայաստանի տնտեսական եւ տրանսպորտային ներուժը: Հենց որ այդ իրավիճակը շտկվի, կփոխվի նաեւ Հայաստանի տնտեսական դրությունը, կակտիվանան արտաքին առեւտրային կապերը: Այդ պատճառով համաշխարհային հանրությունը շահագրգռված է բանակցային գործընթացի արագացման մեջ, առավել եւս, որ բոլոր կողմերն էլ շահագրգռված են հիմնահարցի կարգավորման մեջ, ընդգծել է Տրաբալցան:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: