AM
10 February 2023 - 08:52 AMT

Սուրեն Մանուկյանը կմնա կալանքի տակ

Դատարանի որոշմամբ` ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով ։

Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանն ասել է, որ որոշումը միանշանակ բողոքարկվելու է և շեշտել, որ այն անհիմն է: հայտնում է «Առավոտը»։

Մանուկյանը դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ 2022-ի օգոստոսի 14-ից՝ ՔՕ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգում կազմակերպելու կասկածանքով։

Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։