Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և կայարանների հարակից տարածքներում լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Հանրապետության հրապարակ» կայարանում և հարակից տարածքներում նման աշխատանքներ արդեն իրականացվել են։
Զուգահեռ ընթանում են նաև լուսավորման համակարգերի արդիականացման ծրագրեր։
