AM
16 February 2023 - 08:11 AMT

ՀՀ–ն մոտ 158 մլն դրամ է հատկացրել Սիրիային ու Թուրքիային մարդասիրական օգնության համար

Երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային մարդասիրական օգնության նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 157,816,100 դրամ։ Որոշումը կայացվել է գործադիրի նիստում։

Գումարը նախատեսված է սնունդ և անկողնային պարագաներ ձեռք բերելու համար և տրամադրվել է արտակարգ իրավիճակների նախարարությանը։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 2 խմբաքանակ ուղարկվել է Թուրքիա, 2-ն էլ՝ Սիրիա։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։