AM
17 February 2023 - 07:52 AMT

Փետրվարի 18-ից 8-10 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում`փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6 մ/վ: Փետրվարի 17-21-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 12-14 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում՝ փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում փետրվարի լույս 18-ի գիշերը կլինի -8 աստիճան, լույս 20-ի գիշերը՝ -2: