AM
17 February 2023 - 13:28 AMT

Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները 9 ամիս փակ են լինելու

Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու, հայտնում է Երևանին քաղաքապետարանը։

Ըստ այդմ՝ փետրվարի 20-ից հուլիսի 5-ը կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ հուլիսի 5-ից նոյեմբերի 20-ը՝ Իսակովից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը:

Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասի ստորգետնյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից: