AM
17 February 2023 - 13:53 AMT

Սմբատ Գրիգորյանը՝ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ և ազատվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Սմբատ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Սասուն Բադասյան նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասվում է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։