AM
18 February 2023 - 07:04 AMT

Իրանում երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում

Փետրվարի 17-ին` տեղական ժամանակով 23:33-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի՝ Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով։