2022-ին Երևանի Կենդանաբանական այգու բնակիչների թիվն ավելացել է ավելի քան 40 նոր կենդանատեսակով։
ժամանակին Երևանի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծած այգու մուտքի կամարը նորոգվել ու նոր տեսք է ստացել:
2022 թվականին Կենդանաբանական այգում բարեկարգման աշխատանքներն ընթացել են մի քանի փուլով․ անվտանգության տեսահսկման համակարգեր են տեղադրվել, նոր տեղեկատվական վահանակներ, էներգախնայող լեդ լուսատուներ։
2022-ի կարևոր ձեռքբերումներից է եղել անվտանգության համակարգը։ Այսօր արդեն այգու ամբողջ տարածքը տեսահսկվում է, ինչը թույլ կտա հսկել ու բացառել թափառող կենդանիների ներթափանցումն ու այգու կենդանիներին վնասումը, նաև քաղաքացիների կողմից կենդանիներին չթույլատրված կերակրման փորձերն ու հնարավոր այլ դեպքերը:
Նաև բարեկարգվել է այգու տարածքը և նորոգվել են ճաղավանդակները։
Տոմսային նոր էլեկտրոնային համակարգի ներդրվել։
2023-ին կենդանբանական այգում նախատեսված են մի շարք ծրագրեր: Այս տարի կլուծվի այգու էլեկտրամատակարարման նոր ցանցի, և նոր կոյուղագծի տասնամյակներով չլուծված խնդիրը: Կտարվեն բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ: Այս տարի կվերակառուցվի նաև թռչունների պահման համար նախատեսված շենք-աշտարակը: Այն կծառայի ուսանողներին ու դպրոցականներին՝ որպես գիտակրթական կենտրոն: 2023-ին Կենդանաբանական այգում սպասվում են նաև նոր համալրումներ:
Նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածություններով այս տարի այգին հավակնում է դառնալ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամ: