AM
20 February 2023 - 14:35 AMT

«Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են

«Զովք» սուպերմարկետների ցանցում Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում։ Այդ մասին հայտնել են ՔԿ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ» , – հայտնել են ՔԿ-ից:

Խուզարկություններն ընդգրկում են ամբողջ ցանցը: