AM
22 February 2023 - 08:51 AMT

ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։