Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական` 28-րդ հայցադիմումը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Կառույցի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վ.Ն.-ից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի մոտ 338 մլն դրամ բռնագանձել ․
Մասնավորապես․
-Երեք անշարժ գույք՝ Երևանում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 309 մլն 750 հազար դրամ, մեկ շարժական գույք, անշարժ գույքի վարձակալությունից ստացված վճարները՝ մինչև գործով վճռի փաստացի կատարումը.
-19 մլն 786 հազար 303 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,
-8 մլն 258 հազար 347 դրամի չափով գումար, որը 2013-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը: