Փետրվարի լույս 22-ի ամբողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված, կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։