AM
22 February 2023 - 11:59 AMT

Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը

Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այլ մանրամասներ չհաղորդելով, հայտնում է «Փաստինֆոն»։

«Սուրմալուում» 2022-ի օգոստոսին պայթյունի և հրդեհի առնչությամբ քրվարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել է 16, տուժել՝ ավելի քան 60 մարդ։