ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպմանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանող գործոն:
Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Քրիստինա Քվինը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ՀՀ-ում դեսպանի պաշտոնում 2022-ի դեկտեմբերին՝ փոխարինելով այդ պաշտոնում Լին Թրեյսիին։






