Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրան ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են, վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել: