Հանրապետության տարածքում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 24-ին քամին հյուսիսարևմտյան, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին հարավարևմտյան` 2-4 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
Երևանում՝ փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +15, իսկ մարտի 1-ին՝ +17։