AM
24 February 2023 - 13:02 AMT

ԱՄՆ նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

Քվինը նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել փետրվարի 21-ին։