Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ մարտի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Փետրվարի 27-28-ը, մարտի 3-4-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Սյունիքում, Արցախում ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կհասնի +21 և +22 աստիճանի։
Երևանում՝ փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Մարտի 1-ին ցերեկային ժամերին կգրանցվի +18 աստիճան։