AM
27 February 2023 - 14:08 AMT

Առաջարկ. Դատախազներին ամսական հավելում վճարել` դրույքաչափի 92%-ի չափով

Առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի ընդունման արդյունքում նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով:

Այս մասին հայտնել է արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկի հիմքում դատախազների աշխատանքի ռիսկայնությունն է, ինչպես նաև այդ աշխատանքն առավել գրավիչ դարձնելու նպատակը: Նշվել է, որ հավելումը դատախազները կստանան ոչ հավասար չափով, յուրաքանչյուր դատախազ հավելում կստանա` ըստ իր դրույքաչափի:

Առաջարկը դրական դրական եզրակացություն է ստացել։