AM
1 March 2023 - 07:44 AMT

Արարատում ՊՆ զինծառայողներ են վթարի ենթարկվել

Փետրվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել «ԷԼ ՊԻ ՋԻ Էներջի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի պատին, ապա՝ բախվել քարերին

Վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արման Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Վթարի փաստով 8-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։