AM
1 March 2023 - 11:01 AMT

Սուրենյան․ Տաք և բավարար տեղումներով մարտ է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ։

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում մարտի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ, 6-ին՝ 25-30 մ/վ:

Մարտի 2-4-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում մարտի 2-6-ը հնարավոր է կարճատև անձրև: Մարտի 2-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +19։