AM
2 March 2023 - 09:49 AMT

Մարտի 6-ից «Վստրեչի» կամուրջը գիշերները 2 ամիս փակ կլինի

Մարտի 6-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները, հայտնում է քաղաքապետարանը:

Ըստ այդմ՝ մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 22:00-06:00-ն, ուղետարը փակ է լինելու:

Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:

Քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: