AM
25 June 2002 - 19:05 AMT

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՈՊՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ, ՀԱՍՏԱՏՈՒՄ Է «ԱՐՄԿՈՄՊՅՈՒՏԵՐ» ՖԻՐՄԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայաստանում կապի մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն խոչընդոտում է երկրի լրատվական տեխնոլոգիաների զարգացմանը, այլեւ փաստորեն կողոպտում է հանրապետության բյուջեն: Այդ մասին հայտարարել է «Արմկոմպյուտեր» ֆիրմայի ղեկավար Վահրամ Մխիթարյանը: Նրա խոսքերով` «ԱրմենՏել» ընկերությունը, ի դեմս հունական OTE ֆիրմայի, պայմանագրեր է կնքել արտասահմանյան հեռախոսային օպերատորների հետ, որոնց համաձայն միջազգային հեռախոսազրույցների համար վճարումները, ինչը կազմում է ընկերության շահույթի հիմնական մասը, անմիջապես գնում են OTE` շրջանցելով «ԱրմենՏել» ընկերությունը, հարկային ծառայությունները եւ համապատասխանաբար Հայաստանի բյուջեն: Ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, «ԱրմենՏել» ընկերության կողմից վերջերս տարվող «պտուտակների ձգման» քաղաքականությունը կապված է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում սկսվող պատերազմի հետ: Այսպես, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, վերջերս Հայաստանով հետաքրքրվել է աշխարհում հեռահաղորդակցային խոշորագույն ընկերություններից մեկը, ինչը աննկատելի չի մնացել «ԱրմենՏելի» համար: Տեղական պրովայդերական ընկերությունների հանդեպ վերջինիս կողմից ներկայումս անցկացվող թշնամական քաղաքականությունը նպատակ է հետապնդում թույլ չտալ այլ օպերատորների միջոցով աշխատելու հնարավորությունը: Այսպես, վերջերս կապից զրկվել էր Հայաստանի խոշոր բանկերից մեկը: Խնդիրներ են առաջացել նաեւ «ԱրմենՏելի» եւ երկրի խոշոր Ինտերնետ-պրովայդեր` «Արմինկո» ընկերության միջեւ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: