Գյումրիում «Կազա» Շվեյցարական հումանիտար հիմնադրամի եւ Հետազոտությունների քաղաքային կենտրոնի աջակցությամբ իրականացվում է տեղեկատվական ծրագիր, որի շրջանակներում Գյումրիում կբացվի Տուրիստական տեղեկատվական կենտրոն:
«Մեր նպատակն է` տուրիստներին տեղեկատվություն ներկայացնել Շիրակի մարզի տեսարժան վայրերի մասին: Այժմ մենք տեղեկատվություն եւ համապատասխան նյութեր ենք հավաքում,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է «Տուրիստական տեղեկատվական կենտրոնի» ծրագրի իրականացման համար պատասխանատու Աշոտ Միրզոյանը,- ներկա պահին մեր կազմակերպության գործունեությունը հիմնված է կամավոր աշխատանքի սկզբունքի վրա»:
Կենտրոնի բացումը տեղի կունենա հունիսին, կենտրոնում հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ նաեւ Շիրակի մարզի տրանսպորտային համակարգի մասին: