ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանված են դպրոցականների արձակուրդների օրերը:
Ըստ այդմ՝ առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդը տրվում է մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ, հայտնում է «Փաստինֆոն»։
Երկրորդ և ավելի բարձր դասարանցիների համար գարնանային արձակուրդը տրվում է 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ: