Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա՝ նյութական վնաս պատճառելով:
Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։
«Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
ՀԿԵ -ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ «նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջությունը»: