Համաշխարհային առաջատար Evolution ընկերության մաս կազմող Evolution Armenia-ն շարունակում է աջակցել ուսանողներին։ Ընկերությունը Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանն ու Սմարթ սենյակը համալրել է նորարար գրապահարաններով և ավելի քան 50 անուն գրքով։
Ցանկում ներառված է ինչպես ուսումնական ծրագրին վերաբերող, այնպես էլ գեղարվեստական և ժամանցային գրականություն։
Լավ կրթությունը երիտասարդների զարգացման ու հաջողակ ապագայի գրավականն է։ Այն հրամայական է, երբ խոսքը վերաբերում է ժամանակակից հասարակության կառուցմանը․ կրթությունը ձևավորում է արժեքներ հնարավորություն է տալիս ձևավորվել որպես հասարակության ավելի պատասխանատու անդամներ:
Հանդիպմանը ներկա էին Evolution Armenia ընկերության Գործառնությունների ղեկավար Նադեժդա Աբոլան, ՄՌ Ղեկավար Ալինա Մելիքբեկյանը, ՄՌ Բիզնես Գործընկեր Լիանա Խորենյանը, ԲՊՀ-ի ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը, բուհի ղեկավար կազմը, դասախոսներ և ուսանողներ։
Ընկերության ներկայացուցիչները փաստում են, որ նման նախաձեռնությունները կրթական ոլորտի հետ մշտական կապ պահպանելու միջոց է։
Evolution-ի հայաստանյան ստուդիայի Գործառնությունների ղեկավար Նադեժդա Աբոլան, մասնավորապես, նշել է․ «Որպես ընկերություն, որն ամեն ամիս աշխատում է տասնյակ տաղանդավոր երիտասարդների հետ, մեր նպատակն է խթանել կրթության և բազմակողմանի զարգացվածության կարևորությունը ուսանողների շրջանում, ովքեր վաղը կկատարեն իրենց կարիերայի առաջին քայլերը աշխատաշուկայում։»
Ելույթի խոսքով հանդես է եկել նաև ընկերության ՄՌ ղեկավար Ալինա Մելիքբեկյանը։
«Կրթությունն օգնում է մեզ փոխել մեր կյանքը։ Տարբեր մշակույթների, կրոնների, սեռերի և ռասաների պատկանող մարդկանց կրթությունը տալիս է իրենց երազանքներին հասնելու հավասար հնարավորություններ։ «Evolution»-ի քայլերը մշտապես միտված են աշխատասեր և նպատակասլաց երիտասարդներին սատարելուն և նրանց դեպի նոր բարձունքներ առաջնորդելուն։ Ընկերությունը մեծապես կարևորում է կրթության դերը երիտասարդների կյանքում։ Լինելով ոչ միայն տեխնոլոգիական, այլև՝ մարդկանց ընկերություն, «Evolution Armenia»-ն իր այս գաղափարախոսությամբ և գործուն քայլերով աշխատանքի նորանոր հնարավորություններ է ստեղծում բոլոր այն երիտասարդների համար, ովքեր դեռ կրթություն ստանալու ճանապարհին են»,-ասել է նա։
Ընկերությունից խոստացել են, որ համագործակցությունը շարունակական կլինի և նման նախաձեռնություններով հանդես կգան ողջ տարվա ընթացքում։
«Էվոլյուշնի կողմից որդեգրած կարևորագույն առաքելություններից է երիտասարդությանն աջակցելն ու հզորացնելը։ Գիտելիքն ու շարունականան զարգացումը չափազանց կարևոր գործոններ են մեր ապագա առաջնորդների ամուր համայնքը ստեղծելու գործում, և մենք հպարտ ենք մեր համեստ ներդրումով լինել ուսանողների կողքին նրանց գալիք հաջողության ճանապարհին:», – հավելել է ՄՌ Բիզնես գործընկեր Լիանա Խորենյանը։
Evolution Armenia-ն 2006-ին հիմնադրված և 2015թ-ից ի վեր Nasdaq Nordic հարթակում ընդգրկված միջազգային Evolution Group-ի մի մասն է։ Evolution-ն ամենախոշոր օպերատորներին առցանց խաղերի ոլորտում նորարար ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար միջազգային ընկերություն է, որը գործում է աշխարհի ավեի քան 40 վայրում և իր թիմում է հավաքել մոտ 100 ազգության ավելի քան 17,000 ներկայացուցչի։ Evolution-ը մշակում է, ստեղծում, գովազդում ու լիցենզավորում ամբողջովին ինտեգրված B2B առցանց խաղային լուծումներ օպերատորների համար։