«Ժամանակակից աշխարհում հաջողության գրավականը գիտության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է, ինչն առաջնային խնդիր է հայկական կառավարության համար: Ներկայումս ազգային մրցունակությունն առաջին հերթին ապահովվում է ազգի գիտական ընդունակությունների հաշվին»,- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր տարեկան հավաքին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով, ԳԱԱ տարեկան հավաքը լավ առիթ է մասշտաբային քննարկումների անցկացման եւ գիտության ու իշխանության միջեւ երկխոսության կարգավորման համար: Իսկ իշխանությունները, մասնավորապես` գործադիր, կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի գիտությունը հայ հասարակության մեջ որպես արժեք ընկալվի:
Քննարկումների ընթացքում հնչեցին տեսակետներ, որ որոշ ինստիտուտների գործունեությունը ոչ մի արդյունքի չի բերում, որ գիտական ոլորտում կան բազմաթիվ բացասական երեւույթներ, որ որոշված չէ` ԳԱԱ-ում, թե համալսարաններում պետք է զարգանա գիտությունը: Այդ հարցերին Տիգրան Սարգսյանը պատասխանեց մեկ նախադասությամբ. «Մենք ձեզ հետ պարտավոր ենք պատասխանել այդ հարցերին, ընդ որում` ոչ միայն խոսքով, այլեւ գործով»: