AM
16 March 2023 - 08:20 AMT

Գարնանային էտի պատճառով որոշ փողոցներ փակ կլինեն

Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 16-ին` ժամը 09:00-ից, մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

ՀՈԱԿ–ը նաև տեղեկացնում է, որ այսուհետև հատման և փոխարինման ենթակա ծառերի վրա փակցված է լինելու ծառահատման տոմսով հաստատված գրություն: