AM
20 Մարտ 2023 - 07:50 AMT

Ծաղկաձորում ռուսական կենտրոն է բացվել

Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի աջակցությամբ բացվել է ռուսական կենտրոն։

Վորոբյովը կենտրոնին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հուշանվերը, նաև` իր գործունեությանը վերաբերող գիրք:

Բացման արարողությանը ներկաներն ընդգծել են, որ հայ-ռուսական հումանիտար համագործակցության բնագավառում նման կենտրոնները եւս մեկ կամուրջ են երկկողմ կրթամշակութային կապերի ընդլայնման գործում:

Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հասարակական կառույցների ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։