AM
20 Մարտ 2023 - 14:19 AMT

Միրզոյան․ ՀՀ-ում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։

«Այն հայտարարությունները, թե Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ է անցկացվում, չեն համապատասխանում իրականությանը։ Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ ազատ, խաղաղ, բավականին հարմարավետ ապրում են Հայաստանում, իրենց բիզնեսն են վարում և այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել»,- ասել է Միրզոյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Անդրադառնալով ցույցերին՝ նա հավելել է, որ ՀՀ սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում են մարդկանց հավաքների ազատությունը։

«Կարող եմ ասել, որ Հայաստանում հաճախ են ցույցեր անցկացվում նաև ՀՀ իշխանությունների դեմ»,-ասել է նա։