Ղազախական FlyArystan լոուքոստերը 2023-ի մայիսի 4-ից վերսկսում է թռիչքները Երևան-Ակտաու-Երևան երթուղով: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:
Միակողմանի տոմսի արժեքը ներառում է պատահական նստատեղ օդանավում և 1 ձեռքի ուղեբեռ՝ առավելագույնը 5 կգ կշռով (56*23*36սմ): Ավիատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել FlyArystan բջջային հավելվածում, ընկերության կայքում կամ հայաստանյան տուրօպերատորների մոտ:
Երևան-Ակտաու չվերթի տևողությունն ընդամենը 1 ժամ 25 րոպե է:
Ղազախստանի Կասպից ծովի ափին գտնվող Ակտաու նավահանգստային քաղաքը հանդիսանում է Ղազախստանի նավթի և գազի արդյունաբերության կենտրոնը: Ակտաուն համարվում է նաև հարավարևմտյան Ղազախստանի զբոսաշրջային կենտրոնը: Լողափեր, հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ և շատ ավելին հասանելի են Ակտաուի զբոսաշրջիկներին:
FlyArystan ավիաընկերությունն առաջին ղազախական լոուքոստերն է, որն ունի 13 Airbus A320 ինքնաթիռ: 2022 թվականին ավիափոխադրողն առաջին անգամ Airbus գործարանից ստացել է նոր օդանավեր: Մինչև 2023 թվականի ավարտը նախատեսվում է ավիապարկն ընդլայնել այդ թվում նոր ինքնաթիռներով և հասցնել մինչև19 ինքնաթիռի: Բացի այդ՝ 2022 թվականին FlyArystan-ն առաջին անգամ անցել է Skytrax աուդիտն ու ստացել 4 աստղ:
Երթուղային ցանցը ներառում է ինչպես ներքին թռիչքներ Ղազախստանի ներսում, այնպես էլ միջազգային ուղղություններով՝ Վրաստան, Թուրքիա, Հայաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ղրղզստան և Ուզբեկստան: