Երեկ երեկոյան Ստամբուլում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ հետագա առաջընթացը: Նշենք, որ մինչեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը, միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը, որը վերաբերում է «փարիզյան սկզբունքներին»: «Դա շատ նուրբ հարց է, որպեսզի մեկնաբանվի»,- հայտարարել է ռուսաստանյան դիվանագետը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: