AM
31 Մարտ 2023 - 15:02 AMT

Իրանը Հայաստանում նոր դեսպան կունենա

Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին առաջիկայում կնշանակվի Հայաստանում Իրանի դեսպան, հայտնում է Արմենպրեսն իրանական ISNA գործակալությանը հղումով։

Նշվում է, որ շուտով Սոբհանին կգործուղվի Երևան՝ որպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի նոր դեսպան։

Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնում էլ արդեն հաստատվել է Հոսեյն Աքբարիի թեկնածությունը։

Հայաստանում Իրանի դեսպանն այս պահին Աբբաս Բադախշան Զոհուրին է։