AM
3 April 2023 - 12:54 AMT

Ամեն ինչ ծնվում է երազանքից. Պորշե Կենտրոն Երևանը վերաբացվել է նոր կոնցեպտով՝ «Նշանակման վայրը՝ Պորշե»

Պորշե Կենտրոն Երևանը մարտի 31-ին նշեց իր վերաբացումը՝ դառնալով Պորշե համայնքի ժամանակակից հանդիպման վայր Հայաստանում և ներկայանալով բոլորովին նոր ու միջազգային ստանդարտներին համապատասխան դիզայներական կոնցեպտով՝ «Նշանակման վայրը՝ Պորշե»-ով, որն արտացոլում է հաճախորդների բարելավված փորձառությունը և գրավիչ թվային ապրելակերպը: Նոր կոնցեպտի նպատակն է դարձնել Պորշե Կենտրոնը հավաքատեղի՝ Պորշե ավտոմեքենաների սեփականատերերի, երկրպագուների և էնտուզիաստների համար:

Երևանյան կենտրոնը Պորշե կենտրոնների շարքում առաջիններից է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ու աշխարհում: Արմատական փոփոխություններից հետո Պորշե Կենտրոն Երևանը եզակի է դարձել ամբողջ աշխարհի մասշտաբով. եթե նախկինում այն ապրանքակենտրոն էր, ապա այժմ ուշադրության կենտրոնում հաճախորդն է, և գործող ֆունկցիոնալ դիրքավորումն ու ծառայությունները զգալիորեն բարելավվել են՝ հենց հաճախորդների համար ավելի բարձրորակ սպասարկում ապահովելու նպատակով:

«Պորշեում մենք հավատում ենք խիստ անհատական մոտեցմանը: Մարդիկ մեզ համար առանցքային նշանակություն ունեն։ Նոր դիզայնով Պորշե Կենտրոն Երևանը կյանքի է կոչում սա՝ թույլ տալով մեզ ավելի սերտ հարաբերություններ հաստատել մեր հաճախորդների հետ: Ցուցասրահը ապրանքակենտրոնից վերափոխվել է հաճախորդամետ վայրի, որտեղ ուշադրության կենտրոնում հենց հաճախորդն է: Վերափոխման ճանապարհը մենք սկսել ենք մոտ մեկ տարի առաջ և այս ընթացքում ջանք ու եռանդ չենք խնայել՝ մեր նոր հաստատության կայացման համար», – ասում է Պորշե Կենտրոն Երևանի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը։

Վերաբացված կենտրոնում ստեղծվել են հաղորդակցության և ոգեշնչման համար նախատեսված առանձին հատվածներ, որոնք Պորշեի երկրպագուներին էլ ավելի լավ կընկղմեն Պորշեի աշխարհ։ Թվային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հաճախորդին հնարավորություն է տրվում ինտերակտիվ կերպով ծանոթանալու ապրանքանիշին. նոր կենտրոնում ֆիզիկական տարածքի և թվային աշխարհի սահմանները գրեթե վերանում են։

«Նոր Պորշե Կենտրոն Երևանում մենք հաճախորդներին տրամադրում ենք բազմաթիվ հպազգայուն սարքեր՝ ապրանքանիշն իրապես ճանաչելու համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր Պորշե դիլերները լինեն ժամանակակից հավաքատեղիներ, որտեղ կարող են շփվել Պորշեի էնտուզիաստները», – ասում է Պորշեի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գործադիր տնօրեն Իրինա Կաուկը:

«Նոր Պորշե Կենտրոն Երևանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջին վայրերից է, որը համապատասխանում է «Նշանակման վայրը՝ Պորշե» վաճառքային կոնցեպտին։ Շուտով ողջ աշխարհի Պորշե կենտրոնները կհետևեն Երևանի օրինակին։ «Նշանակման վայրը՝ Պորշե» կոնցեպտի ներքո մեր Պորշեի կենտրոնները վերածվում են Պորշեի համայնքի անդամների համար ժամանակակից հավաքատեղիների, որտեղ այս բրենդի սիրահարները կարող են հանդիպել միմյանց, մի այնպիսի վայրի, որտեղ երազանքներն իրականանում են», – ասում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Պորշեի մարքեթինգի տնօրեն Քոլաս Հենքեսը։

Տարբեր թեմատիկ մոդուլների միջոցով, ինչպիսիք են Highlight Car-ը, E-Performance-ը և «Certified Pre-Owned cars-ը, Պորշեն հաճախորդի համար ստեղծում է ամբողջական ճանապարհորդություն և իրական «նշանակման վայր»: Պորշե Կենտրոն Երևանը նաև հագեցած է Պորշեի համաշխարհային չափանիշներին համապատասխանող թեստավորման գործիքներով ու սպասարկման սարքավորումներով:

«Այժմ մենք կանգնած ենք մի նորագույն կենտրոնում, որն ունի բաց և հյուրընկալ միջավայր հենց անմիջապես շենքի դրսից, ադապտացվող թեմատիկ մոդուլներ, որոնք արտահայտում են մեր ապրանքների և բրենդերի շունչը, թվային լուծումներ, որոնք նոր որակ են հաղորդում հաճախորդի փորձառությանը, ինչպես նաև հանգստի հատված, որտեղ կարող են հաճելի ժամանակ անցկացնել և փախանակվել տարբեր մտքերով։ Եվ սա ընդամենը սկիզբն է։ Այստեղ Պորշեն շատ սիրված բրենդ է, և մեր նպատակն է Պորշե ապրանքանիշն ավելի մոտ դարձնել Հայաստանի հաճախորդներին», – հավելում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Պորշեի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Կորոլովը։

Երևանյան թիմը յուրաքանչյուր հաճախորդի պատրաստ է տեղում առաջարկել խորհրդատվության տեսակների ամբողջ սպեկտրը և Պորշեի սպասարկում, որը ճանաչում ունի աշխարհում:

Արտեմ Սիմոնյանի խոսքով՝ իրենց համար կարևոր է, որպեսզի Պորշեի սիրահարները, իրենց հաճախորդները կարողանան գալ սրահ, շփվել, տեղում ծանոթանալ նորություններին, մոդելներին։

«Ամեն ինչ ծնվում է երազանքից, և մեր կենտրոնը մենք կոչում ենք «երազողների տուն»։ Այստեղ Պորշեի սիրահարները կարող են գալ, կերտել իրենց երազանքը, այդ երազանքին տալ «միս ու արյուն»՝ թվային ու ֆիզիկական տեսքով, տեսնելով, լսելով ու շոշափելով, որպեսզի մի օր այդ երազանքն իրականություն կդառնա», – ասում է Պորշե Կենտրոն Երևանի գլխավոր տնօրենը։

Ըստ Սիմոնյանի՝ երազանքին հասնելու ճանապարհը՝ հաճախորդի կողմից ընտրված՝ Պորշեի մոդելի պատվերից մինչև այդ մոդելի ստացումը կարող է տևել մոտ կես տարի, եթե ընտրված մեքենան առկա չէ սրահում և պետք է պատրաստվի գործարանում։ Բայց ի՞նչ է կես տարին իրական երազողի համար։

Նոր դիզայնով արդիականացված Պորշե Կենտրոն Երևանը գտնվում է Ծովակալ Իսակովի պող. 32/1 հասցեում: Այն ներառում է սպասարկման սրահ, գրասենյակներ եւ ցուցասրահ։ Վերջինը բաժանված է մոդուլների՝ Highlights, E-Performance, Approved, Tequipment, Fitting Lounge։ Առանձնացված է նաև տարածք թվայնացման համար. ցուցասրահում ներկայացված են հպազգայուն սարքեր: Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր հանգամանքը՝ Կենտրոնն ունի մեծ ավտոկայանատեղի։