AM
4 April 2023 - 06:48 AMT

Եղանակը կտաքանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, ամսի 5-8-ն առանձին շրջաններում տեղումներ կլինեն:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ամսի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 4-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +19 աստիճան, ապրիլի 5-ի ցերեկը՝ +21, իսկ ապրիլի 6-ին՝ +18 աստիճան։