Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսվում է ապրիլի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընթացիկ նորոգել Տիչինա փողոցը:
Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում փակ է լինելու փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկվում է որպես շրջանցիկ ճանապարհ դարձնել Զ. Անդրանիկի և Շահումյան 16 փողոցները:
Ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ընթացիկ նորոգման կենթարկվի Մոլդովական փողոցը: Այդ հատվածում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից մինչև Թոթովենց-Բագրևանդ-Վախթանգովի փողոցների խաչմերուկ երկկողմանի երթևեկությունը կապահովվի ճանապարհի կեսով: