Հանրապետության տարածքում ապրիլի 5-8-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 5-8-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին ապրիլի 5-ին սպասվում է +23, ապրիլի 6-ին՝ +19 աստիճան տաքություն։