AM
5 Ապրիլ 2023 - 14:44 AMT

Եղիշե Կիրակոսյան․ Օրինագծի ընդունմամբ ՀՀ շահերի պաշտպանության որակը կբարելավվի

Կառավարության հեղինակած «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը և ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:

Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական և իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել:

Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն էր ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից: