AM
6 Ապրիլ 2023 - 07:32 AMT

ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի հատուկ նշանակության ուժերը պայմանական հակառակորդի դիվերսիոն խումբ են ոչնչացրել

ՀՀ-ում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ են ոչնչացրել, հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։

Հատուկ նշանակության ջոկատն անծանոթ տեղանքի հետախուզում է իրականացրել՝ բացահայտելու համար «հակառակորդի» դիվերսիոն խմբի անդամների կուտակման վայրերը։ «Հակառակորդը» հայտնաբերվել է և ոչնչացվել։

Հատուկջոկատայինները նաև քողարկված տեղաշարժ են իրականացրել տեղանքում, կահավորել երկարաժամկետ դիտակետեր և գոյատևում՝ հիմնական ուժերից կտրված լինելու պայմաններում։ Հատուկ ուշադրություն է դարձվել ժամանակակից զենքի և տեխնիկական միջոցների մարտական կիրառման հմտությունների կատարելագործմանը, այդ թվում օպտիկա-էլեկտրոնային դիտարկման նորագույն համալիրների կիրառմանը։