Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն բացառապես կանանցով, քանի որ օրենքի պահանջը չի պահպանվել և կանանց ներկայացվածությունը բավարար չէ։
Ըստ օրենքի, պարեկային ծառայության անձնակազմի 30 տոկոսը պետք է կանայք կազմեն։
«Պարեկային ծառայության տարբեր պատճառներով թափուր մնացած տեղերը կհամալրվեն միայն կանանցով»,– ասել է վարչապետը։
Նշվել է, որ ընդունելությունը կարող է 2-3 ամիս տևել։
Պարեկային ծառայությունը սկսել է գործունեությունը 2021-ի հուլիսին Երևանից։ Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։






