2023-ի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ Հաայստանում կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։
Վարժանքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերը։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
Վարժական հավաքներին կմասնակցի մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 160-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:






