AM
7 April 2023 - 06:29 AMT

Ապրիլի 7-ի առթիվ Միքայել Վարդանյանը Գեղարքունիքի մարզի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաների 357 մայրերին տրամադրել է 107 մլն դրամ

Գեղարքունիքի մարզում հաշվառված է 357 նպաստառու ընտանիք, որոնք ունեն մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա: Բարերար Միքայել Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է Գեղարքունիքում և ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների մայրերին միանվագ տրամադրել է 300 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 107 մլն դրամ: