Ապրիլի 9-ին Սնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:
Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին, հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։
Ավելի վաղ տարբեր մակարդակներում՝ հեղափոխության գերագույն առաջնորդի, նախագահի մակարդակով հայտարարվել է, որ Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովրդին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին։