AM
10 April 2023 - 09:29 AMT

ՊՆ. ՀՀ-ում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է հայտնաբերվել և ձերբակալվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։

«Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողի հետ կապը կորել է, նրանք մոլորվել են։

«Սահմանափակ տեսանելիության և անբարենպաստ եղանակային պայմաններում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանից ադրբեջանական բանակի 2 զինծառայող մոլորվել է»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է Haqqin.az-ը։