AM
10 Ապրիլ 2023 - 11:18 AMT

Հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում հայոց նոր եռագույն է տեղադրվել

Հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել։ Դրոշը տեղադրվել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ, միջոցառմանը մասնակցել է նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հայտնում է Շիրակի մարզպետարանը։

«Հայկական դրոշը միշտ պետք է ծածանվի սահմանին` վերահաստատելով հայ ժողովրդի անսասանությունն ու կամքը, դժվարությունների առջև չընկրկելն ու հայրենասիրությունը» ,- նշել է Շիրակի մարզպետը։

Այնուհետև Մուրադյանն այցելել է Վահանդուխտ Մելքոնյանին, զրուցել ու լսել Խարկովի միակ բնակչուհու մտահոգություններն ու վստահեցրել, որ Վահանդուխտ տատի կողքին է հոգսերի լուծման հարցում։