AM
10 Ապրիլ 2023 - 13:49 AMT

Երևանի մետրոյի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Երևանի մետրոյի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է, ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։

«Ժամը 17։15-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և դրանց միջև միջակայքը 6.5 րոպե է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Ժամը 14։48-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։

Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում էին դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում էին դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։